Դատաձեռագրաբանական փորձաքննությունները պատկանում են քրեագիտական փորձաքննությանը՝ գործնականում առավել հաճախ հանդիպող սեռին: Այս փորձաքննությունները կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հանցագործություններով քննվող գործերով, երբ նշանակություն ունեցող ձեռագրի ու ստորագրության կատարողներն անհայտ են կամ երբ այդ ձեռագիրն ու ստորագրությունը կասկած են հարուցում:
Հետազոտման օբյեկտներ են գրավոր տեքստերը, ձեռագիրը և թվային գրառումներն ու ստորագրությունները (ստացականներում, կտակներում, դիմումներում, ցուցակներում, վճարման հանձնարարականներում, պայմանագրերում, ամուսնության վկայականներում և այլ փաստաթղթերում), ձեռագրի ու ստորագրության նմուշները, քրեական գործի նյութերը (նախապատրաստվող նյութերը):
Հետազոտվող փաստաթղթի ձեռագրում պարունակվող կոնկրետ ձեռագրային արտահայտությունը կոչվում է հետազոտելի օբյեկտ, որը կարող է լինել տեսքստի, գրառման կամ ստորագրության ձևով: Այն օբյեկտները, որոնց տեքստի կամ գրառման բովանդակային մասը կատարված է տառային նշանների (ոճավոր, արագագիր, տպատառ) միջոցով, կոչվում են տառային, թվային: Միաժամանակ և տառային, և թվային նշաններ պարունակող հետազոտելի տեքստը կամ գրառումը կոչվում է խառը:
Փաստաթղթում ձեռագիրը և ստորագրությունը կատարողին պարզելու համար փորձաքննությանն անհրաժեշտ են պատշաճ որակի և համապատասխան քանակի բարեխղճորեն նախապատրաստված համեմատական նյութեր: Նմուշների պատշաճ որակը՝ դրանց համադրելիությունն է հետազոտելի փաստաթղթերի հետ՝ ըստ կատարման ժամանակի, լեզվի, բովանդակության, գրելանյութի, կատարման եղանակի, կատարման պայմանների: Նմուշների բավարար քանակը դա նմուշների այն ծավալն է, որը հնարավորություն կտա փորձագետին ամբողջությամբ և բազմակողմանիորեն համադրել հետազոտելի տեքստում գրառման, ստորագրության մեջ պարունակվող բոլոր հատկանիշները:
Ձեռագրի և ստորագրության նմուշները լինում են 3 տեսակի՝ ազատ, պայմանական ազատ և փորձառական:
1) Ազատ նմուշներ են համարվում այն ձեռագրի տեքստերը, գրառումները, գրառումներն ու ստորագրությունները, որոնք կոնկրետ անձի կողմից կատարվել են մինչև տվյալ փորձաքննության հետ կապված քրեական գործի հարուցումը, երբ կատարողը չի ենթադրել, որ դրանք կարող են օգտագործվել որպես համեմատական նյութի փորձաքննություն կատարելիս: Այդպիսիք են անձամբ լրացված կամ գրված ու ստորագրված ինքնակենսագրությունները, անկետաները, աշխատանքի ընդունվելու և ազատվելու դիմումները, անձնական նամակները, տարբեր փաստաթղթերում կատարված ստորագրությունները և այլն: Փորձաքննության կատարման համար ազատ նմուշները ամենաարժեքավորն են համարվում, քանի որ դրանք կատարվել են առանց ձեռագրի և ստորագրության հատկանիշների դիտավորյալ խեղաթյուրման:
2) Պայմանական ազատ նմուշներ են համարվում այն ձեռագիր տեքստերը, գրառումներն ու ստորագրությունները, որոնք կոնկրետ անձի կողմից կատարվել են քրեական գործի նախաքննության առնչությամբ, սակայն ոչ դատաձեռագրաբանական փորձաքննության նշանակման կապակցությամբ: Այդպիսիք են մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով տրված բացատրությունները, դիմումներն անձամբ գրված և ստորագրված ցուցմունքները և այլն:
3) Փորձառական նմուշներ են համարվում այն ձեռագիր տեքստերը, գրառումներն ու ստորագրությունները, որոնք հատուկ տադաձեռագրաբանական փորձաքննություն կատարելու համար քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 253-256-րդ հոդվածների կարգով ստացվում են կոնկրետ անձից: Փորձառական նմուշներն արժեքավոր են այնքանով, որ դրանք կարող են ստացվել ցանկացած ձևով ու քանակով և կրում են անձի նույնացման համար ենթակա անհատական հատկանիշներ կամ տվյալ անձը բնութագրող հատկություններ: Հետազոտման համար ձեռագրի և ստորագրության նմուշներ տալուց հրաժարվելու փաստը արտացոլվում է համապատասխան արձանագրության մեջ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ձեռագրի և ստորագրության նմուշների ստացման հարկադրական կարգ չի նախատեսվում: Փորձագետին ուղարկելու բոլոր նմուշներն անհրաժեշտ է պատշաճ ձևով ծրարավորել ու կնքել: Հետազոտելի փաստաթուղթը ստեղծման ժամանակին համապատասխանող նմուշների բացակայության պարագայում փորձաքննություն կատարելու և եզրակացություն տալու հնարավորության հարցը յուրաքանչյուր առանձին դեպքում լուծում է ձեռագրաբան-փորձագետը:
Փորձգետին առաջադրած յուրաքանչյուր հարցում անհրաժեշտ է նշել, թե որ փաստաթղթում ինչ է հարկավոր հետազոտել, իսկ փորձագետին տրամադրվող նյութերում նշվում է հետազոտվող օբյեկտների գտնվելու վայրը (քրեական գործի հատորը, թերթը, ծրարի համարը): Ընդ որում, ձեռագրի և ստորագրության հետազոտությանը վերաբերվող հարցերը պետք է առաջադրվեն առանձին-առանձին: Եթե հետազոտման ներկայացված փաստաթղթերը չունեն վավերապայմաններ, ապա նշվում է փաստաթղթի բովանդակությունը՝ հետազոտելի տեքստի սկզբնական ու եզրափակիչ մասերը, թղթի չափսերը, ձեռագիր տեքստի տողերի քանակը և այլն: Քրեական գործի նյութերին կցված և հետազոտման ենթակա փոքրածավալ, պատառոտված գրառումներն ու պահպանության առումով խոցելի նմանատիպ փաստաթղթերը ցանկալի է տեղավորել թափանցիկ արագակարերի մեջ և նոր կարել գործի նյութերին կամ պահել առանձին ծրարում:
Անթույլատրելի է հետազոտման օբյեկտը փորձագետին ցույց տալ ստորագրությունը կամ գրառումը մատիտով շրջանագծելու, դրանց կողքին բացատրական նշումներ կատարելու կամ դրանք փաստաթղթից անջատելու և առանձին թղթի վրա փակցնելու միջոցով:
Փորձաքքնությանը ներկայացվում են հետազոտվող օբյեկտների բնօրինակները կամ դրանց առանձին օրինակը: Բնօրինակի բացակայության մասին անհրաժեշտ է նշել որոշման նկարագրական մասում: Ձեռագրի և ստորագրության հետազոտությունը պատճենով կամ լուսանկարով կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, երբ բնօրինակն անհնար է վերականգնել կամ երբ ձեռագիրն ու ստորագրությունը կատարված են կահույքի, պատի, քարի և այլ անսովոր առարկաների վրա:
Առանձնակի բարդություն են ներկայացնում թվային գրարումների և ստորագրությունների հետազոտությունները: Թվային գրառումների և ստորագրությունների հետազոտման դեպքում ինչպես ազատ, այնպես էլ փորձառական նմուշները փորձագետին տրամադրվում են հնարավորին չափ մեծ քանակով և տարբեր փաստաթղթերում:
Փորձաքննություն նշանակելու որոշումը պետք է տեղեկություններ պարունակի կոնկրետ անձի (որի ձեռագիրը կամ ստորագրությունը հետազոտվում է) տարիքի, կրթության, մասնագիտության, գրավոր լեզվին տիրապետելու հմտությունների, նրա հիվանդությունների գրող ձեռքի արատների վերաբերյալ: Այլ տեղեկությունները փորձագետին անհրաժեշտ են հատկապես այն դեպքում, երբ հետազոտվում են ժամանակի տևական ընդհատումով կատարված ձեռագիրն ու ստորագրությունը:
Թեև ձեռագիրն ունի անհատական բարձր հատկանիշներ, այնուամենայնիվ, այն փոփոխվում է մարդու տարիքային աճինն զուգընթաց: Փորձագիտական պրակտիկային հայտնի է, որ չափահաս անձի ձեռագիրը սովորաբար անփոփոխ է մնում մոտավորապես 10-15 տարվա ընթացքում, եթե այդ անձը նշված ժամակահատվածում չի տարել այնպիսի հիվանդություններ, որոնց հետևանքով կարող էր առաջանալ ձեռաքրի հատկանիշների փոփոխություն (աչքերի, ձեռքի, նյարդային հիվանդությունների և այլն) կամ հետազոտելի փաստաթուղթը կատարելու պահին նրա վրա չեն գործել արտաքին անսովոր պայմաններ (գրելու անսովոր դիրք, անսովորև գրելանյութ կամ գործիք):
Հաշվի առնելով դատաձեռագրաբանական փորձաքննության ուղարկվող նյութերի նախապատրաստման ու ձևակերպման որոշակի բարդությունները, ցանկալի է նախապես խորհրդակցել ձեռագրաբան-փորձագետի հետ, իսկ ձեռագրի և ստորագրության փորձառական նմուշներն ստանալ տվյալ փորձաքննությունը կատարող փորձագետի մասնակցությամբ՝ պահպանելով բոլոր այն պայմանները, որոնցում կատարվել է հետազոտելի փաստաթուղթը (գրող ձեռքը, տեմպը, շրիֆտը, գրելանյութը, դիրքը) և ապահովելով նմուշների որակական ու քանակական հատկանիշները:
Դատաձեռագրաբանական փորձաքննությունները կատարվում են ՀՀ Արդարադատության նախարարության <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> և ՀՀ ԳԱ ակադեմիայի <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱ կազմակերպություններում և ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչություններում, որտեղ լուծվում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
-ձեռագրի (գրավոր տեքստերի, թվային գրառումների) և ստորագրության կատարողի պարզումը,
-ձեռագիր տեքստերը, դրանց առանձին հատվածները և ստորագրությունը միևնույն անձի կամ տարբեր անփանց կողմից կատարելու փաստի պարզումը,
-ձեռքգրի և ստորագորության կատարման անսովոր՝ ներքին (ստրես, ալկոհոլային հարբեցողություն, տարիքային փոփոխություն և այլն) կամ արտաքին (գրելու, անսովոր դիրք, անսովոր գրելանյութ կամ գործիք, ձեռագրի կամ ստորագրության կատարում առանց ակնոցի, ցրտի ազդեցություն և այլն) պայմանների պարզումը:
ՈՐՈՇՈՒՄ
դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին
(ձեռագիրը և ստորագրությունը կատարողին պարզելու նպատակով՝ խորդախության գործերով)
ք. Երևան 11 հունվարի 2009թ.
ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության կապիտան Զ.Զ. Եղիազարյանս, վերանայելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հակտանիշներով հարուցված թիվ 16100009 քերական գործի նյութերը,
ՊԱՐԶԵՑԻ
2007Թ. նոյեմբերին Սարգիս Սարիբեկի Ամիրյանը, իր ընկեր Գագիկ Գուրգենի Կարապետյանի հետ փոխադարձ բանավոր համաձայնությամբ, 6 ամիս ժամանակով վերջինիս ի պահպանության է հանձնել 2 տոննանոց ավոբեռնիչ և 150 կվ հզորությամբ դիզելային շարժիչով շարժական էլեկտրակայան և այլ ապրանքներ, որոնց շարժիչն ու էլեկրակայանը Ս.Ս. Ամիրյանին ետ չեն վերադարձել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ Կարապետյանը <<Ջավախք>> ՍՊ ընկերության հետ 2008թ. օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի համաձայն վերջինիս վաճառել է ավտոբեռնիչ և դիզելային շարժիչով էլեկտրակայան, իսկ օգոստոսի 7-ին նույն ՍՊԸ դրամարկղից՝ ըստ թիվ 66 ելքի անդորագրի, ստացել է 5 մլն ՀՀ դրամ, այդ մասին կատարելով համապատասխան գրառումներ:
Որպես վկա հարցաքննվելիս, Գ.Գ Կարապետյանը հայտնել է, որ ինքը <<Ջավախք>> ՍՊԸ-ը ավտոբեռնիչ կամ շարժական էլեկտրակայան չի վաճառել, այդպիսի ապրանքներ Ս.Ս. Ամիրյանից ի պահպանություն չի ընդունել և որևէ պայմանագիր այդ ընկերության հետ չի կնքել, ապրանքների առուծախի և գումարը դրամարկղից ստանալու ,մասին իր անունից դրված ստորագրության հեղինակը ինքը չէ, դրանք իր կողմից կատարված չեն:
Գ.Գ կարապետյանը, ումից հետազոտման համար ստացվել են ձեռագրի և ստորագրության փորձառական նմուշներ, ծնվել է 01,01,1960թ., գրում է աջ ձեռքով, ունի բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ քիմիկոս է, ձեռքերին ֆիզիկական արատներ չունի, ակնոց չի օգտագործում, տիրապետում է հայերեն լեզվին:
Նկատի ունենալով, որ <<Ջավախք>> ՍՊԸ-ն և Գ.Գ. Կարապետյանի միջև 01.08.2008թ. կնքված պայմանագրում և ՍՊԸ-ն դրամարկղի 07.08.2008թ. թիվ 66 ելքի անդորագրում ձեռագիր գրառումներին ու ստորագրությանը վերաբերվող և գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հարցերը պարզելու համար անհրաժեշտ են դատական ձեռագարաբանական բնագավառի հատուկ գիտելիքներ, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 243-245-րդ և 248-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
I. Նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱ կազմակերպությանը:
II. Փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը.
1) <<Ջավախք>> ՍՊԸ-ն և Գագիկ Գուրգենի Կարապետյանի միջև 01.08.2008թ. կնքված պայմանագրում <<Գագիկ Գուրգենի Կարապետյան>> ձեռագիր տեքստային և <<01.08.2008>> ձեռագիր թվային գրառումները կատարվել են Գ.Գ. Կարապետյանի՞, թե՞ այլ անձի կողմից:
2) <<Ջավախք>> ՍՊԸ-ն և Գագիկ Գուրգենի Կարապետյանի միջև 01.08.2008թ. կնքված պայմանագրում <<Գագիկ Գուրգենի Կարապետյան>> ձեռագիր տեքստային և <<01.08.2008>> ձեռագիր թվային գրառումներին հաջորդող ստորագրությունը կատարվել է Գ.Գ. Կարապետյանի՞, թե՞ այլ անձի կողմից:
3) <<Ջավախք>> ՍՊԸ-ն 07.08.2008թ. դրամարկղային թիվ 66 ելքի անդորրագրում <<ստացա հինգ միլիոն դրան>> ձեռագիր տեքստային և <<07.08.2008>> ձեռագիր թվային գրառումները կատարվել են Գ.Գ. Կարապետյանի՞, թե՞ այլ անձի կողմից:
4) <<Ջավախք>> ՍՊԸ-ն 07.08.2008թ. դրամարկղային թիվ 66 ելքի անդորագրում <<ստացա հինգ միլիոն դրամ>> ձեռագիր տեքստային և <<07.08.2008>> ձեռագիր թվային գրառումներին հաջորդող ստորագարությունը կատարվել է Գ.Գ. Կարապետյանի՞, թե՞ այլ անձի կողմից:
Փորձագետին խնդրել՝ պատասխանել նաև այն հարցերին, որոնք թեև սույն որոշման մեջ չկան, սակայն կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն ձեռագրաբանական-փորձագետի իրավասության մեջ, և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ փորձաքննության լիարժեքության ապահովման համար:
III. Փորձագետին տրամադրել
1) <<Ջավախք>> ՍՊԸ-ն և Գագիկ Գուրգենի Կարապետյանի միջև 01.08.2008թ. կնքված պայմանագիրը՝ <<1>> թերթից և <<Ջավախք>> ՍՊԸ-ն կողմից Գ.Գ. Կարապետյանին 5 միլիոն ՀՀ դրամ գումար բաց թողնելու վերաբերյալ 07.08.2008թ. դրամարկղային թիվ 66 ելքի անդորագիրը՝ <<1>> թերթից (թիվ 1 ծրար),
2) Գ.Գ. Կարապետյանի ձեռագրի և ստորագրության ազատ նմուշները՝ <<Ջավախք>> ՍՊԸ-ն տնօրենին 01.08.2008թ. ուղղված նրա դիմումը և Գ.Գ. Կարապետյանի ու ՍՊԸ-ն միջև 07.08.2008թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը՝ <<3>> թերթից (թիվ 2 ծրար),
3) Գ.Գ. Կարապետյանի ձեռագրի և ստորագրության պայմանակ ազատ նմուշները՝ կատարված 08.01.2009թ. նրա կողմից տրված բացատրություններում, ինչպես նաև հարցաքննության 10.01.2008թ. արձանագրությունում,
4) Գ.Գ. Կարապետյանի ձեռագրի և ստորագրության փորձառական նմուշները, կատարված 11.01.2009թ., 6 թերթերի վրա՝ կից նմուշները վերցնելու մասին արձանագրությունով՝ 1 թերթից, ընդհամենը՝ <<7>> թերթ:
Հետազոտության համար տրամադրվող օբյեկտները փաթեթավորված և կնքված են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի <<Ծրարների համար>> կնիքի դրոշմով:
IV. Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱ կազմակերպության տնօրենին՝ պարզաբանել փորձագետին, ում հանձնարարվելու է փորձաքննության կատարումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված՝ փորձագետի պարտականություններն ու իրավունքները և նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգքրի 228-րդ հոդվածով քրեական պատասպանատվության մասին:
ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության
Երևան քաղաքի Մալաթիայի
քննչական բաժնի քննիչ,
ոստիկանության կապիտան Զ,Զ. Եղիազարյան

Комментариев нет:
Отправить комментарий